Էրդողանի թիկնազորի 3 ոստիկան մահացել են ավտովթարի հետևանքով, այս մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի Գյումուշհանե նահանգում անվտանգության համար ծառայության դուրս եկած Մալաթիայի ոստիկանության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարվել, որ հետևանքով բացի զոհերից, վնասվածքներ է ստացել 33 ոստիկան: