Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում «Հրաշալի եռյակի» հանդիպումն էր, որի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը զրուցեց լրագրողների հետ: Զրույցից պարզ դարձավ, որ հաջորդ հանրահավաքը լինելու էհոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ին՝ Ազատության հրապարակում:
Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի ընդդիմությունը իրավունք չունի սպասեցնելու կամ գործողությունները դանդաղեցնելու: Ժողովուրդն այլևս չի սպասում, և այդ պատճառով պետք էր անհապաղ շուտ կազմակերպել Եռյակի հաջորդ հանրահավաքը:
Հիշեցնենք, որ «Հրաշալի եռյակի» խոստացված իշխանափոխությունը այդպես էլ չհնչեց հանրահավաքի ժամանակ:


