Հայտնի երգչուհի Եվա Ռիվասը հայտնվել է անհարմար իրավիճակում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում երգչուհու անունով կեղծ էջ է բացվել և այնտեղ հրապարակվել են անհայտ անձի կիսամերկ լուսանկարներ:

YerevanNews.am-ը լուրերի իսկությունը ճշտելու համար կապնվեց երգուչուհու հետ: Նա այդ փաստին մոտեցավ հումորով և լուսանկարները տեսնելուց հետո ծիծաղեց և ասաց, որ մարդ առնվազն կույր պետք է լինի, որ չզգա նկարների կեղծ լինելը:

Երգչուհին ասաց, որ ունի ֆեյսբուքյան պաշտոնական էջ, նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-ին ժամը 15:00-ին Դար 21 հեռուստաընկերության եթերում տեղի է ունենալու «Վերադարձ» երգի պրեմիերան, որը անպայման կտեղադրվի YouTube-ի իր պաշտոնական ալիքում: