«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ, մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ: Բացի այդ, որպես մարզպետ` նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը:
ՊՊԳ վարչության պետի աաջին տեղակալ Վարդան Մինասյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ իրենք Սուրիկ Խաչատրյանին թիկնազոր չեն տրամադրել: «Սուրիկ Խաչատրյանը մեզ չի դիմել նման խնդրանքով»,– նշեց Վարդան Միասյանը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


