«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու հարցը ՀՀԿ-ում «փակված է»:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում չի էլ քննարկվել Նաղդալյանին հայկական պատվիրակությունից «հեռացնելու» հարցը:

ԵԽԽՎ հաջորդ նիստը լինելու է ձմռանը, որի ժամանակ էլ կձևավորվի հայկական պատվիրակության նոր կազմը:

Դա լինելու է հունվարի վերջին, իսկ մինչ այդ ԵԽԽՎ-ում հանձնաժողովի նիստեր են լինելու, որին պատգամավորներն առանձին-առանձին են մասնակցելու: Այսինքն՝ Նաղդալյանը կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: