Ֆրանսիայի առաջին տիկնոջը` Կարլա Բրունիին, կասկածում են իր երգերից մեկում Ֆրանսիայի ներկայիս նախագահին մտադիր ծաղրելու մեջ: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Սարկոզիի կնոջ 4-րդ ալբոմում ներառված երգը, որը կոչվում է «Պինգվին», պարունակում է հետևյալ տողերը. «Ոչ տգեղ, ոչ գեղեցիկ, պինգվին, ոչ բարձրահասկ, ոչ ցածրահասակ: Ոչ սառը, ոչ տաք, ոչ այո, ոչ էլ ոչ»: Հենց «ոչ այո, ոչ էլ ոչ» արտահայտությունն է գրավել ԶԼՄ-ի ուշադրությունը, քանի որ քարոզարշավի ժամանակ ֆրանսիական համայնքի ներկայացուցիչները Օլլանդին անվանում էին «ոչ այոի, ոչ էլ ոչի պարոն»:
Սակայն Կարլա Բրունին հերքում է, որ երգը իր ամուսնու քաղաքական մրցակցի մասին է:
«Այս երգը անդաստիարակ, տհաճ մարդկանց մասին է, որոնք ինձ համար անհասկանալի են»,- ասել է Կարլա Բրունին «Nouvel Observateur»-ի լրագրողներին:
Կարլա Բրունիի 4-րդ ալբոմի նախատեսված էր լույս տեսնել 2011 թվականին: Սակայն երգչուհին հետաձգեց այն` կապված նախագահական ընտրությունների հետ: