«Հրապարակ» թերթը գրում է.
«Որպես կանոն, կոնֆերանսներն ու միջազգային գիտաժողովները լավ առիթ են, որպեսզի դրանց մասնակցելու նպատակով տվյալ երկիր ժամանած բարձրաստիճան պաշտոնյան պետական մակարդակի հանդիպումներ ունենա: Սակայն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրաստիճան հայ պաշտոնյան մեկնում է ԱՄՆ, և տանտերերը չեն ընդունում վերջինիս: Ավելին, դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ժամանում է ԱՄՆ արտգործնախարարի տեղակալի օգնականը:
Մինչդեռ ՀՀ վարչապետները, այդ թվում Վազգեն, Սերժ, Տիգրան Սարգսյանները, ժամանակին ընդունելության են արժանացել Սպիտակ տանը՝ փոխնախագահների մակարդակով, իսկ Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ կատարած այցի ժամանակ որևէ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունել:
Նա մասնակցել է Համաշխարհային բանկի ամենամյա միջոցառմանը, մի քանի արարողակարգային հանդիպումներ ունեցել, հանդես է եկել հայ համայնքի առաջ և վերադարձել Երևան: Հավանաբար, ամերիկացիները նրան ընկալում են վիքիլիկսյան փաստաթղթերում տեղ գտած բնորոշումների պրիզմայով և չեն պատրաստվում վերանայել իրենց վերաբերմունքը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: