«Իրատես de facto» թերթը գրում է.

«Ասում են, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող բազմաթիվ առևտրականների ավելի շատ հուզում են ոչ թե բուն օրենքի հետ կապված խնդիրները, այլ այն, որ նրանք ավելի հաճախ պետք է հարկային տեսուչների հետ առնչվեն:

Այլ խոսքով, առևտուր անող ոչ մի քաղաքացի, բնականաբար, դեմ չէր լինի, որ իր հարկային բեռը կրճատվի, սակայն իրականում բավականին «ծանր» բեռ է դրվում նրանց ուսերին:

Շատերն արդարացիորեն փաստում են, որ նոր օրենքով իրենց դռանը պատեհ-անպատեհ չոքելու է հարկայինի «ուղտը» և ամեն անգամ մի չնչին խախտում են հայտնաբերելու և իրենց «լռության» համար անհամաչափ «գին» են պահանջելու»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: