«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2016-ի աշնանը կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը. «Հեռուստաընկերությունն այժմ ոչ բարվոք վիճակում է: Ես ցանկանում եմ, որ հեռուստաընկերությունը դարձնենք այսօրվա մեր կյանքին համահունչ, մեր կյանքի համար պիտանի հեռուստաընկերություն: Փորձում ենք շատ հարցերում մարդկանց պիտանի լինել, պլանավորել ենք մինչև հաջորդ տարի շատ բարձր որակ ապահովել»:
Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին լուրերին, այդ առնչությամբ նա հորդորեց, որ իրեն պրովոկացիոն հարցեր չուղղենք: Հիշեցնենք, որ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո Պալաչը համալրեց ՀՀԿ-ի շարքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: