Ֆրանսիացի գործարարներից Քսավե Կեմլենը, որը նախկինում եղել է Group Casino ընկերության համասեփականատերը, դատի է տվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի ընկերուհուն`Վալերի Տրիերվեյլերին, նրան մեղադրելով պետական միջոցների յուրացման մեջ: Գրում է Progres կայքը:

Իր հայցի մեջ Կեմլենը մարդկանց ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Վալերի Տրիերվեյլերը օրինական հարաբերություններ չունի երկրի նախագահի հետ, սակայն օգտվում է  պետական միջոցներից: Գարծարարի խոսքերով` այն հարկերը, որը Օլլանդը վճարում է «չեն կարող բավարարել տան, ուտելիքի, հագուստի, տան աշխատողների և ճանապարհորդության ծախսերը»:

Նշենք, որ 2007 թվականից լրագրող Վալերի Տրիերվեյլեր համարվում է Ֆրանսուա Օլլանդի ընկերուհին, սակայն պաշտոնապես ամուսնացած չի նրա հետ: