Հնդկաստանում բժիշկները մի տղամարդու ականջի մեջից հանել են 7,6 սմ երկարություն ունեցող կենդանի ծղրիդի: Դերբիի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ Մայքլ Սվիթը հայտնել է.
- Հնդկական ընտանեկան ծղրիդները խիստ ագրեսիվ միջատներ են համարվում: Դրանք նախընտրում են միայն տաք երկրներում բնակվել և խուսափում են ցերեկային լույսից:
Չնայած տղամարդու մոտ բացի ուժեղ քորից ուրիշ ոչ մի ախտանշան չի եղել, Սվիթը նշել է, որ եթե ծղրիդը մի փոքր ավելի երկար մնար տղամարդու ականջում, նրա մոտ հավասարակշռության և լսողության հետ կապված խնդիրներ կարող էին առաջանալ: Եթե ականջի մեջ օտար մարմին է հայտնվել, հարկավոր է անհապաղ բժշկի օգնությանը դիմել, խորհուրդ է տալիս մասնագետը:
Միջատի դուրսբերման ողջ գործընթացը տեսագրվել է։ Այս տեսանյութի կադրերը նկարահանվել են Վիլուպուրամի հետազոտական կենտրոնի բժիշկների կողմից։
Մանրամասները դիտեք տեսանյութում: