«Եվրոպական միության երկրները իրենց ապրանքների տեղաշարժի մի մասը ՀՀ-ով կարող են իրականացնել»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա ԵՏՄ-ն ավելի լայն դռներ է բացում Հայաստանի անվտանգությունն ապահովելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ավելի շահեկան մակարդակի բերելու հարցում:
ԵՏՄ-ին անդամակցումից վտանգ կա նաև, որ ապրանքները կթանկանան, սակայն, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ պայմանագիրը տալու է մի շարք առավելություններ, այդ թվում նաև մի շարք ապրանքների մաքսատուրքերի նկատմամբ: «Առաջիկայում մեզ լուրջ թանկացումներ չեն սպասվում»,- ասաց նա:
Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսակետ տեղադրելու վերաբերյալ ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. «ԼՂՀ ինքնիշխան, ազատ, անկախ պետություն է, որն ընդամենը միջազգային հանրության կողմից չի ճանաչվել, և կարծում եմ՝ առաջիկայում այդ հարց կլուծվի»:
«ԼՂՀ-ն և Հայաստանը մեկ տնտեսական միավոր են և չեն կարող առանձին լինել»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա բանավոր հայտարարությունը պետք է ընդունենք որպես բանավոր հայտարարություն, իսկ բանավոր համաձայնություններով երբեք մաքսակետ չի դրվի, և բանավոր հայտարարություն չի կարող դառնալ գրավոր։