Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակված պետական բյուջեի նախագծում ծախսերը 3.1%-ով կգերազանցեն 2014թ. ծախսերին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտպանական նպատակներով 2015թ. պետբյուջեի նախագծում նախատեսված ծախսերը կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի 17,9%-ը:
Ադրբեջանը շարունակում է սպառազինությունների մրցավազքն ու մեծացնում ռազմական բյուջեն:
Այստեղ ներառված են նաև հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների ֆինանսական ապահովման հիմնական բաժիններով նախատեսված ծախսերը: