ԵՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանում գնաճն անխուսափելի է: Այս մասին տեսանյութ է պատրաստել «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որտեղ մանրամասն ներկայացվում է, թե որ ապրանքը որքանով կթանկանա:
Ամենահիշարժանը ավտոմեքենաների թանկացումն է լինելու, որի մաքսատուրքը անցնելու է մեքենայի արժեքի 200 տոկոսից: Դեղորայքի մաքսատուրքը լինելու է 8-12 տոկոս: Շաքարավազի մաքսատուրքը ԵՏՄ-ում սահմանված է շաքարավազի գնի 40 տոկոսը:
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Հայաստանում առաջին օգտագործման և կարևոր նշանակության շատ ապրանքներով թանկացումները անխուսափելի են՝ անկախ նրանից, դա կլինի ԵՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո, մեկ ամից, թե մեկ տարի անց:
Մանրամասները դիտեք տեսանյութում: