Ուկրաինայի Գերագույն Ռադայի բախումները ավարտվել են, այս մասին հայտնում է BBC-ն: 

Տեղի ունեցած բախումների հետևանքով  այսօր 5 մարդ է տուժել: Բազմաթիվ մարդիկ նաև վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ Ռադայի շենքի դիմաց այսօր բախվել են անվտանգության աշխատակիցների ու բողոքի ակցիայի ներկայացուցիչները: Բողոքի ակցիան կազմակերպվել էր ի ճանաչում Ուկրաինական ապստամբ բանակի: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բողոքի ակցիայի մասնակիցները դեպի պառլամենտի շենք են նետում հրակայուն նյութով լիքը շշեր: Ինչպես նաև նետում են խլացնող և արցունքաբեր նռնակներ: