«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր միացավ նաև Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: նա ելույթ ունենալով Ազատության հրապարակի հարթակից ասաց.
«Թող Րաֆֆին չնեղանա, բայց ես ընտրել եմ Անդրիասին»,- և հավելեց, որ դա չի նշանակում, որ այժմ ինքը չպետք է սատարի Րաֆֆի Հովհաննիսյանին:
Սուրեն Զոլյանն իր ելույթի վերջում ասաց.«Րաֆֆին շատ ճիշտ է գործում, բայց Րաֆֆին անզոր է մենակ, եթե մենք չինքնակազմակերպվեն և չիրականացնեն ժողովրդի իշխանությունը»:
Այս պահին շարունակվում է հանրահավաքը և Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ելույթ չի ունեցել: