«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունու ընտանիքի հայտարարագրած դրամական միջոցները հասնում են 130 հազար դոլարի: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Ըստ ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեեստրում հրապարակված պաշտոնի ստանձնման հայտարարագրի՝ Ռշտունին ունի 1 բնակարան, 1 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա, 22 մլն դրամ և 44 հազար դոլար դրամական միջոցներ: Դատախազի տարեկան աշխատավարձը կազմում է 4.9 մլն դրամ:
Կինը՝ Մանե Ռշտունին, 2013թ.-ի համար հայտարարագրել է 10 հազար դոլար և 3.5 մլն դրամ, այն դեպքում, երբ նա նույն տարում որևէ եկամուտ չի ունեցել:
Վազգեն Ռշտունին եղել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: