«Ժառանգություն» կուսակցության առաջնոր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում, նախ` շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր իր հացադուլի օրերին այցելել և իրենց զորակցությունն են հայտնել, ապա ասաց.
«Ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ և ես ոչ մի քայլ չեմ անելու առանց ժողովրդի: շնորհակալ եմ այսօր հնչած տարբեր տեսակետների հետ, բայց բոլորի խոսքի հետ համամիտ չեմ, բայց սա Ազատության հրապարակն է: Մենք, չնայած կար քննադատություն, որշեցինք դատարանի դրվածքն այստեղ որշեցինք, այդ դատարանին էլի, իր վերջին հնարավորությունը կիրառել սահմադրական վճիռ և ինքը տապալեց իր վերջին փորձությունը: Սրանից հետո ոչ միայն գործադիր իշխանությունը, այդ թվում ՍԴ-ն պետք է ձևավորվի մեր կողմից ` ժողովրդի կողմից»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ամոթ որակեց ՀՀ Արդարադառության նախարար Հրայր Թովմասյանի գործողությունները Սահմանդրական դատարանում, երբ նա պաշտպանում էր Սերժ Սարգսյանի շահերը: Նա անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին և ասաց, որ հաջորդ քաղաքապետը լինելու ժողովրդից մեկը, սակայն դրանից ավել ին չմանրամսնեց:
Այսուհետ Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնաբանի նաև Ամենայն հայոց Կաթողիկոս Գերգին Բ-ի հայտարարությունները ու մայր Աթոռի կողմից այսօր արված հայտարարությունը նույնպես ամոթ որոկեց:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հայտարարությանն ասաց.«Եթե Մարտենսի կեցվածքը դառնա ԵԺԿ-ի ընդհանուր ինստիտուցիոնալ, համակարգային դիրքորոշումը, «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունն այդ կեղծ Եվրոպական կուսակցության մեջ»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր առաջարկներին էկողմ, սակայն իր դրական գնահատականը տվեց նոր կառավարություն ստեղծելու հետ կապված առաջիկա քաղաքական քննարկումներին, որոնք տեղի են ունենալու Ազատության հրապարակում` բաց քննարկումների տեսքով.« Շատ լավ առաջարկ է և ինքը պետք չունի իմ արտոնությանը և թույլտվությանը, միայն պետք է խորհրդակցենք»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկած հանրահավաքի հետ կապված , որը պատգամավորը նախատեսել էր Հանրապետության հրապարոկում, պետք է դեռ քննարկեն, որովհետև Հովհաննիսյանի կարծիքով այդ օրը չպետք է Ազատության հրապարակը դատարկ լինի:
Հովհաննիսյանը վերջում հանրահավաքի մասնակիցներին ներկայացնելով հետագա անելիքներն ասաց, որ շաբաթ օրհ Ազատության հրապարակում համերգ էլինելու` իրենց կատարումնեով են հանդես գալու Որդան կարմիր և Հայոց Ոստան խմբերը: Կրիրակի օրվանից Ազատության հրապարակում սկսելու են քաղաքական քննարկումները, որը առաջիին օրն անելու է Նիկոլ Փաշինյանն, երկուշաբթի`Անդրիաս Ղուկասյանը: Քաղաքական քննարկումները կավարտվեն հինգշաբթի, որին էլ կհաջորդի հանրհավաքը: