«Հրապարակ» թերթը գրում է.                                                                                              

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջանառվում են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկության լուրերը: Ու թեև Սերժ Սարգսյանը նրան հորդորել է մեկ շաբաթ մտածել, բայց կառավարությունում վստահ են, որ Գևորգյանը գնալու է:


Այս ընթացքում նրան փոխարինողի անուններ շրջանառվեցին, այդ թվում իր նշանակումը կտրականապես հերքող ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի անունը, սակայն ամենահավանականը համարում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի թեկնածությունը:

Հիմնավորումն այն է, որ, այսպես թե այնպես, նա իր ներկա կարգավիճակով և լծակներով ունի փոխվարչապետի կարգավիճակ, և մտադրություն կա փոխվարչապետի ստատուսը տարածքային կառավարման նախարարությունից տեղափոխել ֆինանսների նախարարություն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: