«Չորրորդ իշխանությունը» գրում է.

«Չնայած «Ժառանգությունն» ընդդիմադիր քառյակի անդամ է, սակայն այս կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը պարբերաբար ցեխ է շպրտում ընդդիմության հասցեին:

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նրա այս քայլերը լուրջ «մոտիվացիա» ունեն, Ստյոպա Սաֆարյանն ունի ընտանեկան բիզնես: Խոսքը Նոր նորքում Սաֆարյանի ատամաբուժարանի մասին է. այն աշխատեցնում է Սաֆարյանի կինը՝ Արմինե Մանուչարյանը:

Հասկանալի է, որ Հայաստանում բիզնես ունենալու և այն զարգացնելու համար անհրաժեշտ է իշխանությունների եթե ոչ հովանավորությունը, ապա գոնե բարեհաճությունը: Դե ընդդիմությանը քննադատելով էլ Սաֆարյանը ձեռք է բերում այն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: