Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացի 31-ամյա Կարեն Պետրոսյանի դին արդեն անցել է համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ: Իսկ թե ինչպիսի քայլեր կձեռնարկի Հայաստանը ի պատասխան Ադրբեջանի նման վայրագության, պարզ կլինի միայն փորձաքննության արդյունքները ստացվելուց հետո: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ասել է. «Դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո Հայաստանում և միջագային կառույցներում հարց կբարձրացվի կատարվածին իրավական գնահատական տալու ուղղությամբ»:
Հիշեցնենք նաև, որ Կարեն Արտուշի Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր սույն թվականի օգոստոստոսի 7-ին և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Իսկ արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին, ադրբեջանական կողմի փոխանցմամբ Կարենը հանկարծամահ է եղել. նրա մոտ գրանցվել է սրտի կանգ: Բոլորովին վերջերս միայն Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հանձնեց Հայաստանին: