Այսօր երեկոյան Հոնկոնգում կրկին բախումներ են:
Ինչպես հայտնում է BBC-ին, անկարգությունները ցուցարարների և ոստիկանության միջև բռնկվել են այն բանից հետո, երբ իշխանությունները փորձել են ակցիայի ներկայացուցիչներին ազատել քաղաքի այն անցումային հատվածից, ուր տեղակայված է այդ շրջանի վարչակազմական կենտրոնը:
Հիշեցնենք, որ ցուցարաների պահանջը իշխանություններից ժողովրդավարական ընտրություններ իրականացնելն է:
«Զավթիր Ցենտրալը» շարժման մասնակիցները, որոնց մեծ մասը ուսանողներ են, իրենց ուժերը կենտրոնացրել են միանգամից մի քանի շրջաններում՝ ինչպես հենց Հոնկոնգում, այնպես էլ Կոուլուն թերակղզում, փակել են մի շարք փողոցներ ու թաղամասեր: