Սկոֆյա-Լոկա անունը կրող քաղաքը, որը գտնվում է Սլովենիայում,  մինչ օրս պահպանել է իր միջնադարյան գեղեցկությունը: Ավելի քան 830 տարի այն կրոնական կենտրոն է եղել, և երևի թե հենց այս փաստն էլ  իր հետքն է թողել այս քաղաքի մեծ պատմություն ունեցող ճարտարապետության մեջ:

Քաղաքում կան բազմաթիվ պատմական վայրեր, ուր ամեն օր այցելում են հարյուրավոր զբոսաշրջիկներ: Բացի հարուստ մշակութային վայրերից, քաղաքը յուրովի է իր բնությամբ, որի շնորհիվ ստացել է «Պատկերասրահ՝ բնության մեջ» անվանումը: Եթե մի օր հայտնվեք Սլովենիայում, անպայման այցելեք այս փոքր, բայց հետաքրքիր միջավայրով ու դրական էներգիայով լի քաղաք: