Ուկրաինական տարածքում կործանված և գրեթե երեք հարյուր մարդու մահվան պատճառ դարձած «Boeing 777»-ի կործանման վայրից դեպի Խարկով են սկսել տեղափոխել ուղևորների իրերը, որտեղ դրանք կենթարկվեն հատուկ քնչական փորձաքննության:
Փորձաքննություն անցնելուց հետո դրանք կուղարկվեն Հոլանդիա՝ ողբերգական իրադարձությանը զոհ դարձած ուղևորների հարազատներին: Մինչ այժմ ինքնաթիռում գտնվող 298 մարդուց 26-ի դիակները չեն հայտնաբերվել: Եվ ամենայն հավանականությամբ նրանց այդպես էլ չեն գտնի:
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի հարավում հուլիսի 17-ին վթարված Malaysia Airlines ավիաընկերության MH17 բոինգ տեսակի ինքնաթիռի վթարի պատճառները ուսումնասիրելիս հոլանդացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ այն մասերի է բաժանվել հենց օդում արտաքին որևէ օբյեկտի մեծ ճնշման արդյունքում: