Սոցիալական ցանցերից ամենամեծի՝ ֆեյսբուքի հիմնադիրը՝ Մարկ Ցուկերբերգը, Հավայան կղզիներում հսկայական տարածք է գնել: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն: Հողատարածքները Ցուկենբերգի վրա նստել է ավելի քան 100 մլն դոլար: Տարածքի ամբողջական մակերեսը 2,8 ք/կմ է ըստ ռուսական լրատվամիջոցի: 

Այս հսկայական տարածքում Մարկ Ցուկերբերգը մտադիր է կառուցել իր համար շքեղ առանձնատուն և միլիոնատիրոջը վայել կալվածք ստեղծել: Հողատարածքը գտնվում է Կաուայի կղզու հյուսիսային մասում: Այն զբաղեցնում է շաքարեղեգի պլանտացիաների նախկին տարածքը, որը տեղակայված է օվկիանոսի ափին:

Սակայն, Ցուկերբերգին այստեղ ամբողջովին մեկուսանալ չի հաջողվի, քանի որ Հավայան կղզիներում մասնավոր ափերն արգելված են: Այնպես որ Ցուկերբերգը ստիպված է լինելու իր կալվածքի ափամերձ հատվածները կիսել լողափին հանգստացողների հետ: