2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Կարինե Աճեմյանը: ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մինչ այժմ ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահի հետ, ապա Հունաստանի խորհրդարանի անդամ Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ: Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ Կիպրոսի, Ավստրալիայի, Լիբանանի եւ այլ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: