«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հետզհետե ավելի տեսանելի է դառնում, որ ոչ իշխանական եռյակի ուժերի միջև ոչ սիմետրիկ փոխհարաբերություններ են: Ու թեև իշխանափոխության պահանջի հնչեցման առումով ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տեսակետներն առավել համահունչ են թվում, այդ երկու ուժերի փոխհարաբերություններն այնքան էլ անամպ չեն:
Սակայն միայն ՀԱԿ-ի հետ չէ, որ անամպ չեն «Ժառանգության» հարաբերությունները: Որքան էլ դա փորձ արվի քողարկել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին ակնհայտ վերապահումով են վերաբերվում նաև «Բարգավաճ Հայաստան»-ում: Դրա հերթական, թերևս ակամա, դրսևրումներից էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, վերջին շրջանում Ծառուկյանի առանձնակի վստահությունը վայելող Ստեփան Մարգարյանի՝ երեկ «Ազատությանը» տված հարցազրույցը: ԲՀԿ-ական պատգամավորը, պատասխանելով հարցին, թե ինչու Ծառուկյանը չխոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, ասում է հետևյալը. « Ինչո՞ւ ոչ այդ օրը… բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը: Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ»: ԲՀԿ-ական պատգամավորի այս պարզաբանումից հետո դժվար է չհարցնել, բա Րաֆֆին՞, ի՞նչ է, Րաֆֆին այլևս հաշիվ չէ՞: Չէ որ այդ հանրահավաքում բացի Տեր-Պետրոսյանից, խոսեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և այն, որ նրա խոսքն ի սկզբանե արդեն ԲՀԿ-ում չի արժեվորվել, որտեղ քննարկումների արդյունքում որոշվել է, որ պետք է պահել ազդեցիկ առաջնորդների` Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի խոսքի հերթականությունը, ցույց է տալիս, որ ԲՀԿ-ում, փաստորեն, Րաֆֆուն վերապահել են «պիտուշոկի» դեր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: