«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին լուրերի ֆոնին կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում փոխվարչապետի պաշտոնի համար։ Այս պահին հիմնական հավակնորդը, ասում են, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է։
Ասում են՝ Բեգլարյանը կարծում է, որ սա կլինի շատ թե քիչ արժանի փոխհատուցում՝ իրեն Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար:
Փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու հավակնություններ ունի նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրա թեկնածությանը, սակայն, դեմ է Հովիկ Աբրահամյանը, որովհետև կարծում է, որ ֆինանսների նախարարն առանց այն էլ սուպերկառույցի գլխին է կանգնած, իսկ դառնալով փոխվարչապետ՝ կդառնա վարչապետին հավասար ազդեցություն ունեցող։
Հովիկ Աբրահամյանի թեկնածուն, ասում են, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: