«168 Ժամ» թերթը գրում է.

««Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով «168 Ժամ» թերթի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական նախագահի պաշտոնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը, ինչի մասին նա հայտարարել էր, ասել է. «Իմ կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ ամբիցիաներ չունի: Հակառակը, իրեն համոզում են մտնել մեծ քաղաքականություն:

Նա ստեղծված քաղաքական դասավորություն մեջ համարվում է կոմպրոմիսային ֆիգուր և ես հավատում եմ նրա այն խոսքերի անկեղծությանը, որ ինքը համարում է, որ իրենից ավելի լավ թեկնածուներ կան»: Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե քառյակը միասնական օրակարգ չունի, Ս. Դանիելյանն ասել է. «Նախ՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է ընդհանրապես որևէ օրակարգ ունենա, որից հետո փորձեն դրանցից ստանալ միասնական ինչ-որ մի բան»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: