«Հայկական ժամանակ» օրթերթը գրում է.
«ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2018թ.-ին պետք է հեռանա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, որովհետև լրանում է նրա 70-ամյակ և օրենքով նա այլևս չի կարող պաշտոնավարել տարիքի բերումով:
Հարությունյանը, ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխություններ իրականացնող մասնագիտական հանձնաժողովի նախագահն է և, մեր տեղեկություններով, սահմանադրական փոփոխություններով չափազանց շահագրգիռ է:
Նա հույս ունի, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում 2018թ.-ից հետո Ազգային ժողովի կողմից 7 տարով կընտրվի սիմվոլիկ լիազորություններով նախագահ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: