«Հրապարակ» թերթը գրում է.

«Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չգիտի՝ կմասնակցի՞, թե՞ ոչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Իսկ ինչո՞ւ ընդհատեց ելույթը և խորհրդակցություն պահանջեց լիդերներից: «Քանի որ մինչ օրս հասունացած չէ հանրահավաքի ամբողջական նպատակը, ծրագրային քարտեզը և առաջնային քայլերը. Այդ էի ուզում պարզել»: Իսկ «խորհրդակցության արդյունքը կտեսնենք մոտ ապագայում»:

Հանրահավաքին ուշացումով մասնակցելու փաստն էլ բացատրեց Ամերիկյան համալսարանում հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի միջոցառմանը մասնակցելու հանգամանքով, իսկ երթին չի մասնակցել, որովհետև տեղյակ չի եղել այդ «պարտականությունից»:

Այսինքն, եռյակի քայլերը փոխհամաձայնեցված չե՞ն: «Պետք է հստակ նպատակը, ծրագրային քարտեզը, քայլերի հերթականությունը, բովանդակությունը ճշտվի, ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հոկտեմբերի 24-ը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: