«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակն այլևս սպասում է Սերժ Սարգսյանի հաստատմանը։ Իսկ թե ե՞րբ տեղի կունենա դա և ընդհանրապես տեղի կունենա՞, դեռևս պարզ չէ։

Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությունում արձանագրել է. «Համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»։ Եթե ԱԺ վեց խմբակցություններից չորսը սահմանադրական փոփոխություններին կողմ լինեն, ապա իշխանությունները կարող են հայտարարել, որ կոնսենսուսն առկա է։ Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը։

Բացառված չէ, որ Ս. Սարգսյանը հայտարարի, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, բայց գործընթացը նախաձեռնել է, քանի որ ընդդիմությունը պահանջում էր անցնել խորհրդարանական կառավարման։ Իսկ այժմ նույն կուսակցությունները դեմ են այդ փոփոխություններին, ուստի ինքը որոշել է գործընթացը կանգնեցնել»։

Մանրանասները կարդացեք թերթի այսօրվա համարում: