Երևանում տաքսուց օգտվելու ամենամեծ խնդիրն այն է, որ գրեթե հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կարելի է ակնկալել: Օրինակ, հայտնի չի, թե վարորդը ազնիվ է, թե՝ ոչ, հայտնի չի, թե վարորդը հոգնեցնելու է խոսելով, թե՝ ոչ, ծխելու է, հեռու ճանապորհներով է հասցնելու տեղ, անհաջող երաժշտություն է միացնելու, թե՝ ոչ և այլն:
Հայ ծրագրավորողները, ելնելով վերոնշյալ պրոբլեմից, որոշել են մի համակարգ ստեղծել, որը կօգնի կանխարգելել տհաճ դրվագները տաքսի պատվիրելու ընթացքում: Ggtaxi –ն համակարգ է (ggtaxi.am) որը հնարավորություն է տալիս.
• Մեքենայի պատվեր առանց զանգի, ձեռքի մեկ հպումով:
• Պատվիրելու ընթացքում հնարավորություն է տրվում նշել, թե ինչ վարք եք ակընկալում վարորդից, օրինակ` վարորդը չծխի, չխոսի, երաժշտություն չմիացնի, շտապ մոտենա և այլն:
• Պատվերն ընդունելու դեպքում դուք տեսնում եք մեքենայի մոտենալը ձեր հեռախոսի էկրանին, ինչը բացառում է մեքենային սպասելու ժամանակի առումով վարորդի խաբելը:
• Հնարավորություն ունեք գնահատել վարորդին և բացասական գնահատականի դեպքում այդ վարորդն այլևս չի մոտենա Ձեզ, իսկ բացասական արձագանքների որոշակի քանակի դեպքում վարորդը դուրս կմնա համակարգից:
• Հնարավորություն ունեք նախորոք, Ձեր գործերը պլանավորելուն զուգահեռ գրանցել նաև մեքենաների պատվերները:
• Կարող եք որևէ ապրանք կամ իր ուղարկել, և քարտեզի վրա հետևել, թե որտեղով է գնում մեքենան և ուր է հասնում:
• Կարող եք Ձեր երախային ճանապարհել մեր մեքենայով և քարտեզի վրա հետևել, թե ինչ ճանապարհով է գնում մեքենան և արդյոք ժամանակին է հասնում տեղ:
• Կարող եք խրախճանքից ու երեկույթից հետո գինովցած հյուրերին ճանապարհել ու քարտեզի վրա հետևել, որ նորմալ հասնեն տեղ:
• Հաճախ է լինում, որ նստում եք տաքսի ու մոռանում եք ինչ-որ թանկարժեք իր մեքենայում, և հետո չեք հիշում, թե ինչ մեքենայի մեջ եք թողել: Այս դեպքում նման իրավիճակը բացառվում է, որովհետև համակարգում մնում է ինչպես Ձեզ սպասարկած մեքենայի համարները, այնպես էլ Վարորդի անունն ու սպասարկման պատմությունը:
Ճիշտ է, նմանատիպ համակարգեր կան նաև արտասահմանում, սակայն ggtaxi-ին Հայաստանի ու մեր տարածաշրջանի համար նորարարություն է:
Ggtaxi-ի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Android ու IOS ծրագրային ապահովություն ունեցող սմարթվոններում ggtaxi հավելվածը ներբերռնել և վերջ:
«Մեր նպատակն է հեշտացնել ու առավել հարմարավետ դարձնել տաքսիից օգտվելու կարգը, և այդ նպատակին հասնելու համար ամեն օր աշխատում ենք, որպեսզի համակարգը առավել կատարելագործվի»,- նշում է ggtaxi-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը: