5,5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Իրաքի հետ սահմանի վրա, հայտնել է вести.ру-ն: Երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին ժամը 17:05-ին տեղական ժամանակով: Երկրաշարժի հետևանքով տուժվել է 16 մարդ:
RIA.ru հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դիզֆուլ քաղաքից 59 կմ հյուսիս- արևելք ընկած հատվածում: Օջախը ավելի քան 36,7 կմ խորություն է ունեցել:
Ավերվել են նաև մի քանի տուն Աբդանան և Դեhլորան քաղաքներում: Այն մարդկանց համար, ովքեր մնացել են առանց օթևանի, տեղի իշխանությունները հատկացրել են տնակներ: Ամբողջական վնասը երկրաշարժի, գնահատվում է որպես մինիմալ: