Երեկ երեկոյան, հանրահավաքից հետո, «Ժառանգությունը», ինչպես ասել է կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, աշխատանքային քննարկումների մեջ էր Երևանի ավագանու համամասնական ցուցակի հարցով: Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամներից առանձին-առանձին ճշտել է, թե ում են ցանկանում տեսնել առաջին համարում: Գերակշիռ մասը նախընտրել է Արմեն Մարտիրոսյանիև: 2-րդ հորիզոնականում թերևս կլինի Անահիտ Բախշյանը. «Ցուցակում կին պետք է, այդպես համ գեղեցիկ է, համ էլ ընկալելի կլինի, հետո էլ` Անահիտը ժողովրդի կողմից ընդունված է»: Ով կլինի երրորդը` առայժմ չգիտեն. Րաֆֆին քաղաքացիական սեկտորը ներառելու կողմնակից է:
«Ժառանգության» ցուցակը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը


