Աշխարհի ամենահայտնի աստղը՝ մահացած Մայքլ Ջեքսոնը, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Նա գլխավորել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի ցուցակը՝ ըստ Forbes ամսագրի, հայտնում է Газета-ն:

Փոփի արքայի ժառանգությունը վերջին տարվա՝ 2013թ-ի հոկտեմբերից մինչև 2014թ-ի հոկտեմբեր ամիսը բերել է ավելի քան 140 մլն դոլարի եկամուտ: Billboard Music Awards արարողության ժամանակ հնչած հոլոգրաման, ինչպես նաև թողարկված 2 ալբոմները՝ հետմահում հանդիսացել են եկամուտի աղբյուր: 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Էլվիս Փրեսլին: Նրա եկամուտը կազմել է 55 մլն դոլար վերջին տարվա մեջ: Նկարիչ Չարլզ Շուլցը 40 մլն դոլարով զբաղեցնում է երրորդ տեղը: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Էլիզաբեթ Թեյլորը 25 մլն դոլարով և Բոբ Մառլին՝ 20 մլն դոլարով:

Ցուցակը լրացնում են նաև Մերլին Մոնրոն՝ 17 մլն դոլար, Ջոն Լենոն՝ 12 մլն դոլար, Ալբերտ Էյնշտեյնը՝ 11 մլն դոլար, Թեոդոր Գեյզելը՝ 9 մլն դոլար, Բրյուս Լին՝ 9 մլն դոլար, Սթիվ ՄքՔուինը՝ 9 մլն դոլար, Բեթի Փեյջը՝ 9 մլն դոլար և Ջեյմս Դին՝ 7 մլն դոլար: