Ստամբուլի ուսումնահետազոտական հիվանդանոցում հայտարարվել է կարանտին՝ Էբոլա վիրուսի վարակի դեմ, հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:
Հիվանդանոցը փակվել է կարանտինով այն դեպքից հետո, երբ հիվանդանոցի բժիշկներին է դիմել քաղաքացի Կոտ-դԻվուարան: Կինը հայտնել է, որ ունի բարձր ջերմաստիճան: Հետազոտությունից հետո Էբոլա վիրուս չի հայտնաբերվել կնոջ մոտ:
Էբոլա վիրուսն արդեն տարածվել է Արևմտյան Աֆրիկայի սահմաններից և հասել է ԱՄՆ, Իսպանիա, Նորվեգիա, Ավստրալիա, և այլ երկրներ: Վերջին տվյալներով Էբոլայով վարակվել են 8914 և մահացել 4447 մարդ:
Հիշեցնենք, որ Էբոլայի վիրուսին զոհ է գնացել նաև Մակ-ի աշխատակիցը: Նա մահացել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: