2014 թվականի հոկտեմբերի 25-31-ը Հայաստանում կանցկացվի «ՌեԱնիմացիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: 

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է կինոփառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով «ՌեԱնիմացիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» հասարակական կազմակերպությանը ՀՀ մշակույթի նախարարության միջոցով որպես նվիրաբերություն տրամադրել 5 միլիոն դրամ: