Ճապոնական հայտնի «Toyota Motor Corporation» ընկերությունը հայտարարել է արտահանված մոտ 423 հազար ավտոմեքենաների հետ վերադարձնելու մասին:

Հիմնական պատճառ են հանդիսանում ավտոմեքենաների վառելիքի մատակարարման համակարգի հետ կապված թերությունները: «Այս փաստը մեծ վնաս կարող է հասցնել ընկերությանը»-հայտնում է BBC-ին, որտեղ տեղեկացվում է նաև, որ արդեն երկրորդ անգամն է` ընկերության պահանջով մեքենաները հետ են վերադարձվում:  

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, «Տոյոտան» հայտնել էր, որ մոտ 1,75 միլիոն վաճառված ավտոմեքենա վերադարձվել է Ճապոնիա: Ընդհանուր առմամբ 2014 թվականի սկզբից թերությունները վերանորոգելու համար «Toyota» մակնիշի արտահանված 11 միլիոն մեքենա է ներմուծվել  Ճապոնիա և ԱՄՆ: