«Իսլամական պետություն» խբավորման գրոհայինները, որոնք փորձում են գրավել սիրիական Քոբանի քաղաքը, կոալիցիայի հասցրած օդային հարվածների շնորհիվ, հետ են նահանջել, այս մասին հայտնել է BBC-ի թղթակիցը:
Ըստ տեղեկությունների վերջին օրերին իսլամիստները կորցրել են քաղաքի կառավարման 20 տոկոսը: Հիշեցնենք, որ սիրիական Քոբանի քաղաքը թեժ մարտերի կենտրոն է դարձել «Իսլամական պետության» գրոհայինների և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում է միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի ղեկավարությամբ:
Նշենք, որ հազարավոր խաղաղ բնակիչներ դեռևս մնում են Քոբանիի արգելափակման մեջ: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր,որ եթե Քոբանին ամբողջությամբ իսլամիստների խմբավորման տիրապետության տակ հայտնվի, ապա այդ դեպքում անհնար է խուսափել մասսայական սպանություններից: