«Չնախատեսված բան եթե լինի, մենք էլ չնախատեսված գործողություններ ենք անելու: Բոլոր գործողությունները օրենքով նախատեսված, օրենքի սահմաններում են լինելու»,-ասել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով երկրում տեղի ունեցող հանրահավաքներին: հարցին՝ հայտարարելով, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է.
Անդրադառնալով ոչ իշխանական եռյակի կազմակերպած հանրահավաքներին, փոխոստիկանապետն ասաց, որ ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, որ ՀՀ-ում հանրահավաքներ են անցկացվում: Հունան Պողոսյանի խոսքով բնական գործընթաց է այն հանգամանքը, որ հանրահավաքի ընթացքում ներկա են լինում նաև այլ քաղաքի ոստիկաններ:


