Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Ջրահովիտ գյուղի հատվածում, անհայտ անձը չպարզված ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու և դիմել փախուստի, հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ տղամարդու ինքնությունը պարզելու, ինչպես և անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: