«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ՀՀ բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների շրջանում անկումային տրամադրություններ են տիրում: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելուց հետո պետական հիմնարկների աշխատակիցները տեղեկացել են, որ նախկին պարգևավճարներն այլևս չեն ստանա:

Այսինքն՝ չնայած աշխատավարձերը բարձրացել են, բայց պարգևավճարներից զրկվելու արդյունքում պետական ծառայողների տարեկան եկամուտը չի ավելացել:

«Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝ պետական ծառայողների կողմից պարգևավճարների վերաբերյալ իրենց ղեկավարներին ուղղված հարցերին վերջիններս պատասխանում են, որ պետբյուջեն դատարկ է, գումար չկա, և ոչինչ չեն կարող անել»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: