«Առավոտ» թերթը գրում է.
«Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում։ Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի։
Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի չափը եկող տարվա հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից, այլ նաև աշխատանքային ստաժից։ Դրանով կառավարությունը նպատակ ունի վճարել նաև չաշխատող մայրերին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: