«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. 

««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաջորդ շաբաթ ներկա է լինելու գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստին:

Աղբյուրները պնդում են, որ հանձնաժողովը աշխատանքի արդյունքում բավականին բացահայտումներ է արել, սակայն չի հրապարակել դրանք:

Եկող շաբաթ հարցուպատասխանի միջոցով հանձնաժողովի անդամները կփորձեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ապա համադրելով դրանք եղած տեղեկատվության հետ՝ կարող են հրապարակայնացնել կատարած աշխատանքի արդյունքները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: