«Առավոտը» գրում է.
«Այս վերնագիրն ինձ հուշեց վերջերս կատարված բազմաթիվ համացանցային դեպքերից մեկը, երբ մի կնոջ վրա, որի ընտանիքը հիմա դժվար օրեր է ապրում, սոցիալական ցանցում հարձակվել էր կուսակցական քարոզիչների ոհմակը և ներկայանալով տարբեր «ֆեյքերով»՝ վիրավորանքներ էր գրում նրա հասցեին՝ այն պատճառով, որ նա կասկածի տակ է առել իրենց առաջնորդի «հանճարը»:
Ինչո՞ւ են մարդիկ մտնում կուսակցությունների մեջ: Հավանաբար, նրանք ունեն ինչ-որ համոզմունքներ, որոնք կիսում են մի խումբ այլ մարդկանց հետ, իրենց այդ համոզմունքները ձևակերպվում են որպես ծրագրեր և կուսակցական հարթակում պայքար մղում՝ իշխանության գալու և այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Քաղաքական կյանքի կազմակերպման ավելի լավ ձև մարդկությունն առայժմ չի հորինել:
Դժվարություններն առաջանում են այն ժամանակ, երբ կուսակցականությունը վեր է ածվում մոլագարության»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: