Թուրքիան կարող է Սիրիայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ներխուժման փորձը կանխել առանց ՆԱՏՕ-ի օգնության: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը, մեջբերելով Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ուոլթեր Պայատը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերը գտնվում են այնպիսի վիճակում, որ եթե «Իսլամական պետության» սովորական ուժերը ներխուժեն Սիրիայից, նրանք պարտության կմատնվեն:
Ու.Պայատը նշել է, որ այդ գնահատականն է տվել նաև Անկարան: «Թուրքերը մեզ չեն խնդրել ակտիվ գործողություններ կատարել Սիրիայի հետ սահմանին»,-ասել է Ու. Պայատը:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը սեպտեմբերի սկզբից արդեն հսկողության տակ է առել սիրիական Քոբանի քաղաքը և փորձում է այն գրավել: