ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ են դարձել Իսպանիան, Անգոլան, Վենեսուելան, Մալայզիան և Նոր Զելանդիան գաղտնի քվերակության արդյունքում, տեղեկացնում է Корреспондент-ը:
Ըստ կազմակերպության հաղորդագրության քվեարկության արդյուքների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում 2015-2016թթ. ընտրվել են Իսպանիան (132 ձայն ), Անգոլան (190 ձայն ), Վենեսուելան (181 ձայն ), Մալայզիան (187 ձայն) և Նոր Զելանդիան (145 ձայն):
ՄԱԿ-ի կազմից դուրս է մնացել Թուրքիան՝ հավաքելով ընդամենը 60 ձայն: Գտնվելով միջազգային ճնշման տակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին իր սահմանի երկայնքով պատերազմելուն օժանդակելու համար, բացահայտ էր, որ դուրս կմնա:
Թուրքիայի արտգործնախարարը այս առիթով հայտարարել է, որ Թուրքիան ավելի շատ ձայն հավաքելու համար չէր հրաժարվի իր սկզբունքներից:
Անվտանգության խորհրդի ընտրված անդամները կփոխարինեն Ավստրալիային, Արգենտինային, Լյուքսեմբուրգին, Կորեայի Հանրապետությանը և Ռուանդային: Այս երկրները ընտրվել էին 2 տարի առաջ: Մինչ 2015թ. վերջ Անվտանգության խորհրդում կմնան Հորդանանը, Լիտվան, Նիգերիան, Չադը և Չիլին։