Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.15-ին, կինը բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում գտնվող թիվ 12 երթուղային տաքսու վերջնականգառում, երբ ցանկացել է իջնել «ԳԱԶել» երթուղային միկրոավտոբուսից, վարորդը տեղից շարժել է ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել վնասվածքը, հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:
Կատարվում է քննություն:


