Apple-ը և Facebook-ը իրենց պատրաստակամությունն են հայտնել վճարել իրենց աշխատակցուհիների ձվաջիջների սառեցման համար, որպեսզի նրանք կարողանան հետաձգեն իրենց ապագա երեխաների ծնունդը, հայտնում է BBC-ն:

Ընկերությունները նաև կվճարեն կին աշխատողների անպտղության դեմ բուժման համար, եթե այդպիսի խնդիր ունեն վերջիններս: 

Այս միջոցառումների նպատակն է որքան հնարավոր է քիչ կին հրաժարվի իր կարիերայից, հայտնում են ընկերությունների ղեկավարությունը: Սակայն, շատերը քննադատեցին այն հայտարարությունը: Ըստ նրանց այս կերպով ընկերությունները կանանց հորդորում են հետաձգել հանուն կարիերայի մայր դառնալու բերկրանքը:

Մանրամասները՝ BBC-ի տեսանյութում: